ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հասարակական բնականությունը

Հասարակական բնականությունը
15.02.2024 | 21:11

Արցախյան «բլիցկրիգով» ոգեշնչված, Բաքվի արնածարավ բռնակալը նորանոր սպառնալիքներ է նետում Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին: Դա անում է ավելի ու ավելի լկտի և սանձարձակ ձևով, ասես իր դեմ ոչ պետություն է ու ժողվուրդ՝ հին պատմությամբ ու քաղաքակրթական ուրույն նկարագրով, այլ՝ թափառական մի ցեղախումբ, որ հանկարծ հայտնվել է իր ճանապարհին: Սպառնում է՝ առանց նայելու աջ ու ձախ, անկասկած համոզմունքով, որ իրեն ոչ ոք չի պատժի ագրեսիվ կեցվածքի ու գործողությունների համար:

Գիտակից հայերը հիանալի գիտեն, թե այդ ամենի պատճառը որտեղ է արմատակալած, և ով պետք է առաջնահերթ պատասխանատվություն կրի գոյաբանական այս ճգնաժամի համար:

Գերագույն պատասխանատուն և նրա գործակիցները, այո՛, բազմած են ՀՀ կառավարական վերին սենյակներում, և միայն նրանց վտարումով է հնարավոր Հայաստանին շնորհել նոր կամք, ուժ ու հեռանկար:

Բայց ինչպե՞ս հեռացնել իշխող ազգադավներին՝ ահա գլխավոր հարցը, որով տարակուսած միմյանց են դիմում նույն գիտակից մարդիկ: Ասես հայտնվել ենք մի կախարդական շրջանում. քաղաքացիների մեծ մասը հիմնավորապես դժգոհ է իշխող վարչախմբի վարած անճարակ քաղաքականությունից, բայց նրան հեռացնելու համար պատրաստ չէ իր բաժին ներդրումը կատարել:

Ինչպե՞ս վարվել այդ դեպքում:

Ես իմ պատկերացումներն ունեմ այդ թեմայով: Սակայն ավելի անկեղծորեն կասեմ` գրողը տանի՛, ախր դա գրողի իմանալիքն ու գործը չէ, դրա համար բազում կազմակերպություններ ու արհեստավարժ գործիչ-փորձագետներ կան: Այդ նրանք են պարտավոր պարզել, թե ինչպես պետք է արագ ու նպատակային ձևով հեռացնել իշխող թայֆային: Իհարկե, տարբեր անհատների կողմից առանձին առաջարկություններ ստեպ-ստեպ հրապարակվում են այդ խնդրով, բայց լիարժեք գործողություններ չեն հետևում դրանց: Նշանակում է՝ ինչ- որ աղետալի բան է տեղի ունենում մեր հանրության ներսում:

Բայց ի՞նչ, ասե՛ք…

Ես անվերապահորեն գիտեմ մի բան. Հայաստանում կենսական պահանջի վերածված իշխանափոխությունը հնարավոր է հիմա կամ վաղը, որովհետեւ դա, իրոք, չափազանաց կենսական հարց է, իսկ նմանատիպ հարցերը, եթե ոչ լիովին կշռադատված ու կազմակերպված, ապա կարգավորվում են առնվազն հախուռն ու բնական եղանակով:

Տա՛ Աստված, որ ամեն ինչ կատարվի խաղաղ ու անցնցում ճանապարհով, ուղղակի ականատեսը լինենք այն բանի, թե ինչպես են այս կործանիչ իշխանավորները հապճեպ հեռանում իրենց առանձնասենյակներից առանձնատներից: Դա ամենաբնական գործընթացը կլիներ:

Ես հավատում եմ մարդկային ու հասարակական բնականություն կոչվածին:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1579

Մեկնաբանություններ